Նախօրեին Բաքվում հորդառատ անձրեւի հետեւանքով ադրբեջանական մայրաքաղաքի փողոցները բառացիորեն հեղեղվել էին:

Լրատվամիջոցները եւ սոցցանցերը հրապարակում են հեղեղված փողոցների, մեքենաների վրա ընկած ցանկապատերի նկարները: Պարզվել է՝ հորդ անձրեւների պատճառով քիչ է մնացել մետրոյի կայարանը ջրի տակ անցնի :

«Ազերսու» ընկերության մամուլի քարտուղարի խոսքով, ժամանակին ջրի հեռացման շնորհիվ հնարավոր է եղել մետրոյի «Սախիլ» կայարանը  փրկել: