Շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքին Երեւանի ավագանու ընտրություններում արձանագրած շոշափելի հաղթանակի կապակցությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը։

«Հույս եմ հայտնում, որ Հայկ Մարությանը կյանքի կկոչի հռչակած նախընտրական ծրագրերը եւ կարդարացնի երեւանցիների վստահությունը»,– գրել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններում նախնական տվյալներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է 81,06 տոկոս, ԲՀԿ-ն՝ 6,95 տոկոս, «Լույս» դաշինքը՝ 4,99 տոկոս:

Նշենք, որ այս տվյալների համաձայն, Երեւանի ավագանու 65 տեղերից 57-ը բաժին կհասնի «Իմ քայլը» դաշինքին, 5 տեղ կստանա ԲՀԿ-ն եւ 3 տեղ՝ «Լույս» դաշինքը: Մյուս ուժերը ավագանիում ներկայացված չեն լինի: