Որպեսզի Հայաստանում քաղաքական համակարգն աշխատի, անհրաժեշտ է ստեղծել զարգացած քաղաքական համակարգ, որը չկա: Սեպտեմբերի 24-ին լրագրողների հետն հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ, Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ ժողովրդավարությունը քվեարկող անձանց քանակությունը չէ, այլ ավելի բարդ երեւույթ է:

«Այս ամենն անհնար է ստեղծել միայն քվեարկությամբ, միայն ստորագրությամբ, միայն օրենքով: Սա այնպիսի բան չէ, որ կարող են անել իշխանությունները կամ մեկ մարդը: Եվ եթե նույնիսկ դա կամք է, ապա գրչի հարվածով կարելի է քաղաքական կուսակցություններ ստեղծել, միայն թե դրանք քաղաքական կուսակցությունների չեն վերածվի: Սա երկար եւ ծանր ճանապարհ է»,- նշեց փորձագետը:

Իսկանդարյանը պարզաբանեց, որ այս ճանապարհով պետք է գնա ոչ միայն երկրի կառավարությունն ու իշխանությունն ընդհանրապես, այլեւ հասարակությունը:

Ընդ որում՝ քաղաքագետը նշեց, որ 4 ամիսը բավարար չէ երկրում լուրջ ինստիտուցիոնալ փոփոխությունների կատարման համար, սակայն որոշակի՝ ավելի երկարատեւ ժամանակում կարելի է ցանկալի արդյունքի հասնել: