Բրիտանական ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունն այս շաբաթ կքվեարկի ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության վերաբերյալ կրկնակի հանրաքվե անցկացնելու հնարավորության համար, եթե վարչապետ Թերեզա Մեյը խորհրդարանից հավանություն չստանա Brexit-ին վերաբերող իր ծրագրի վերաբերյալ՝ տեղեկացնում է Reuters-ը։

Այն բանից հետո, երբ ԵՄ-ն մերժեց Մեյի ծրագիրը, դաշինքից Բրիտանիայի դուրս գալու մասին բանակցությունների արդյունքներն ավելի անորոշ դարձան՝ ամրացնելով «ապահարզանի» հակառակորդների դիրքերը։

Լեյբորիստների առաջնորդ Ջերոմի Քորբին չի շտապում աջակցել կրկնակի հանրաքվեի անցկացման կոչերին, սակայն կուսակցությունը եկավ համաձայնության, ինչը հանգստացրեց կրկին հանրաքվե անցկացնելու կողմնակիցներին։