Ավելի լավ է գետինը մտնենք, քան հանկարծ ինչ-որ պահի ընտրությունները կեղծենք: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, իշխանությունը անվերադարձ վերադարձվել է ժողովրդին. «Ավելի լավ է գետինը մտնենք, եթե հանկարծ ինչ-որ պահի ընտրությունները կեղծենք, լցոնումներ անենք, կրիմինալին ու վարչական ռեսուրս օգտագործենք: Դա կնշանակի հակասում ենք մեր կյանքի ողջ գործունեությանը՝ եւ աննպատակ ենք դարձնում մեր քաղաքական գործունեությունը:

Ես հասկանում եմ, որ աչքը տեսածից է վախենում, բայց հիմա մենք ուրիշ բան ենք տեսնում»,-հայտարարեց նա: