Իրանի նավթային արտահանումը զրոյացնել հնարավոր չէ։ Այս մասին ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչ Խոսեյն Կազեմպուր Արդեբիլին։

Նրա խոսքերով՝ հաշվի առնելով նավթային շուկայում իրավիճակը եւ ՕՊԵԿ-ի անդամ երկրների նավթի արդյունահանման ծավալները, այժմ անհնար է փակել Իրանից նավթի մատակարարման պոտենցիալ դիֆիցիտը։ Ըստ նրա՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով Իրանից նավթի արտահանման նվազեցման դեպքում նավթի գլոբալ պահանջարկը կշարունակվի։

Արդեբիլին նշել է, որ Սաուդյան Արաբիան հավակնում է նավթի ավելցուկային պաշարներ կուտակել, սակայն նա միայնակ համաշխարհային շուկայում չի կարող բավարարել իրանական նավթի պահանջարկը։