ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կազմել է 482.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.17 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 567.63 դրամ (աճել է 3.03 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 632.79 դրամ (նվազել է 4.27 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.31 դրամ (աճել է 0.03 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 222.19 դրամ, ոսկի՝ 18,586.25 դրամ, պլատին՝ 12,853.93 դրամ: