Եվրահանձնաժողովը Լոնդոնից պահանջել է երկու ամսվա ընթացքում ԵՀ բյուջե վերադարձնել 2,7 մլրդ եվրոն, որը պետք է վճարվեր չինական ապրանքների վրա սահմանված մաքսային տուրքերց՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Հիմնվելով բյուջեի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էտինգերի առաջարկությունների վրա՝ Եվրահանձնաժողովը որոշում է ընդունել Մեծ Բրիտանիային հղել հիմնավորված կարծիք՝ կապված այն բանի հետ, որ նա ԵՀ բյուջեին չի փոխանցել չինական ապրանքներից ստացված տուրքերը, ինչպես դա պահանջում է եվրոպական օրենսդրությունը»,- ասվում է ԵՀ հայտարարության մեջ։

Այս քայլը Մեծ Բրիտանիայի խախտումների վերացմանն ուղղված գործողությունների երկրորդ փուլն է այն հետաքննության շրջանակներում, որը ԵՀ-ն սկսել էր 2018թ մարտին՝ կապված Միացյալ Թագավորություն Չինաստանից տեքստիլի եւ կոշիկի ներմուծման հետ։