Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում անվավեր քվեաթերթիկները ավելի են եղել, քան 9 ուժերի ստացած քվեները: Ընտրություններում անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 7517, ինչը կազմում է ընտրողների թվի 2 տոկոսը: Մինչդեռ ընտրություններին մասնակցող 12 ուժերից 9-ը չեն անցել 2 տոկոսի սահմանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է 81.06 տոկոս, երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս արդյունքով։ Երրրոդ հորիոզոնականում «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով:

Մնացած ուժերից ՀՅԴ-ն ստացել է 1,62 տոկոս, «Երկիր ծիրանին»՝ 1,39 տոկոս: