Իրանը դաժանորեն կպատժի վախկոտներին, ովքեր կանգնած են Ահվազի ահաբեկչության հետեւում, որի հետեւանքով 25 մարդ է զոհվել։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ-ի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Սաեդ Խամենեին՝ տեղեկացնում է PressTV-ն։

Նրա խոսքերով՝ այս դեպքը մեկ անգամ եւս ցույց տվեց, որ իրանցիները «զարգացման եւ գերազանցության պատվաբեր ճանապարհին բախվում են բազմաթիվ թշնամիների»։ Ըստ նրա՝ սա կատարել են այն մարդիկ, ում ԱՄՆ-ն ամեն անգամ փրկում է, երբ նրանք դժվարության են հանդիպում Իրաքում եւ Սիրիայում։

Սեպտեմբերի 22-ին Իրանի Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ընթացքում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել: Մարդկանց վրա կրակ են բացել ամբիոնի հետեւում գտնվող անհայտ զինված անձինք: Սպանվել է 25 մարդ, մոտ 60 մարդ վիրավորվել է: Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Իրանում ահաբեկչության հետեւանքով զոհվածների համար սգո օր է հայտարարվել:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Սաուդյան Արաբիայի հետ կապված «Ալ-Ահվազ» խմբավորումը: