Եվրամիության 28 երկրների դեսպաններն առաջիկա նիստում, որը կկայանա սեպտեմբերի 26-ին, ծրագրում են հաստատել քիմիական զենքի օգտագործման համար պատժամիջոցների սահմանման նոր մեխանիզմը՝ տեղեկացնում է Reuters-ը։

Առաջարկված մեխանիզմը ԵՄ-ին հնարավորություն կտա արագ սահմանափակումներ կիրառել աշխարհի ցանկացած կետում գտնվող կոնկրետ անձանց դեմ՝ անկախ քաղաքացիությունից, ինչպես նաեւ սառեցնել նրանց հաշիվները ԵՄ տարածքում եւ արգելել նրանց մուտքը ԵՄ տարածք։ Այս նախաձեռնության հեղինակը Ֆրանսիան է։ Այն պայմանավորված է «Ռուսաստանի եւ Սիրիայի կողմից քիմիական զենքի գործածման կրկնվող դեպքերով»։