Իրանի հայկական թեմը դատապարտել է Ահվազի ահաբեկչությունը եւ հայտարարել է իրանցի ժողովրդի ամբողջականության մասին, որը կախված չէ քաղաքական երկմտանքներից եւ հիմնված է հինավուրց մշակույթի ու քաղաքակրթության վրա։

Հայկական թեմը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին եւ շուտափույթ ապաքինում ցանկացել բոլոր վիրավորներին՝ տեղեկացնում է ԻՌՆԱ-ն։

Հիշեցնենք, որ Ահվազում զինվորական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվել է 25 մարդ, եւս 60-ը վիրավորվել է։