Սեպտեմբերի 24-ին Հայաստանում մալուխային հեռուստատեսության և ինտերնետի առաջատար մատակարար Family Network (Fnet) ընկերությունը Նորագավիթի իր բաժանորդների համար կազմակերպել էր անմոռանալի թեժ, խենթ և բազմաթիվ անակնկալներով «Հավես օր»:

Fnet-ը մշտապես կարևորել և ուշադրության կենտրոնում է պահում ընտանիքի բոլոր անդամների համար հետաքրքիր ժամանցի արդյունավետ կազմակերպումը:

«Հավես օր»  միջոցառումը տեղի ունեցավ Նորագավիթի Մշակույթի տան բակում: Միջոցառման սկզբում նորագավիթցիներին ողջունեց Family Network ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Գևորգ Ենգիբարյանը՝ շնորհակալություն հայտնելով տարիների ցուցաբերած վստահության և Fnet–ի ծառայություներն ընտրելու համար։

«Սիրելի նորագավիթցիներ, այնքան հպարտ և ուրախ եմ այստեղ տեսնելու այսքան շատ ակտիվ և համախմբված ընտանիքներ: Մեր ընտանիքն այստեղ, ձեզ հետ է 2016 թվականից: Եվ այսօր մեր շնորհակալական խոսքն ենք ասում ձեզ, թե՛ արևոտ անխափան, և թե՛ դժվար վթարներով oրերին մեզ հետ հավատարիմ, ըմբռնող և անդավաճան լինելու համար։ Ներկայում Fnet-ը նորարարական փոփոխություն է կատարում իր ցանցում ու ծառայությունների շարքում և առաջին հերթին դրանք կիսում է հենց ձեզ հետ: Մենք կարևորում ենք այն հանգամանքը, որ internet-ը և հեռուստատեսությունը պետք է հասանելի լինեն բոլորին, քանզի դրանք պատուհան են դեպի աշխարհ, դեպի բուռն գործընթացներ և իրադարձություններ մուտք գործելու համար, բայց նաև չպետք է մոռանալ, որ այսօրվա թվայնացված սերնդին (google generation-ին) հարկավոր է աշխուժացնել՝ հետ բերել դեպի բակեր, դեպի խաղեր, դեպի կենդանի շփումը: Fnet-ը կօգնի ձեզ լինել քաջ տեղեկացված և ակտիվ շփման մեջ»,– ողջույնի խոսքում նշեց Family Network ընկերության համահիմնադիր Գևորգ Ենգիբարյանը:

Որպես նվեր հավատարիմ բաժանորդներին՝ Fnet–ն առաջինը Նորագավիթում մեկնարկեց իր նոր բազմաֆունկցիոնալ ծառայությունները՝ IPTV, թվային որակի հեռուստաալիքները:

Այսպիսով տեղի բաժանորդներն ունեցան առավելություն առաջինն օգտվելու հեռահաղորդակցության ոլորտի ամենանորարար առաջարկներից՝ ստանալով թվային հեռուստատեսության ծառայությունը անսահմանափակ հեռուստացույցների միացնելու հնարավորություն:

Իսկ IPTV-բաժանորդները ձեռք բերեցին Catchup-ի, ֆիլմեր պատվիրելու, մինչև 60Մբ/վ արագությամբ գերարագ ինտերնետի և անվճար WiFi հնարավորություն:

Family Network ընկերությունը միշտ հանդես է եկել և շարունակելու է ներկայանալ նորարարական առաջարկներով ոչ միայն Նորագավիթի, այլև մայրաքաղաքի այլ համայնքների, և Հայաստանի տարբեր քաղաքների, մարզերի և գյուղերի բնակիչներին, ովքեր գնահատում են նորը, արագն ու որակյալը:

«Հավես օր» միջոցառման շրջանակում Family Network ընկերությունն իր բաժանորդների համար անցկացրեց խաղարկություն, որի ժամանակ մասնակիցները շահեցին Երևանյան գունազարդ վազք 2018 (Yerevan Color Run 2018-ի) մասնակցության տոմսեր, որի հովանավորն է Fnet-ը:

«Հավես օր» միջոցառումն ուներ հագեցած օրակարգ, որի շրջանակում նախատեսված էին բազմաթիվ ակտիվություններ ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար. խաղեր, ֆլեշմոբ, հետաքրքիր շոու ծրագիր ծաղրածուների, մուլտհերոսների, խաղավարների մասնակցությամբ: Միջոցառումն ուղեկցվեց ուրախ երաժշտությամբ և հյուրասիրությամբ:

Family Network ընկերությունը Հայաստանում մալուխային հեռուստատեսության և ինտերնետի առաջատար մատակարարներից է: Ընկերությունը Նորագավիթում հասանելիություն է ապահովում 2016 թվականից` մատակարերելով բարձրորակ ինտերնետ և հեռուստատեսության ծառայություններ: Fnet-ն այժմ մեծածավալ ներդրումներ է իրականացնում հեռահաղորդակցության ոլորտում և մատակարարում հեռուստատեսության ծառայություն (նաև catch up գործառույթ) և գերարագ ինտերնետ` օպտիկամանրաթելային ցանցի միջոցով: Family Network ընկերությունը տրամադրում է 80 ընտրյալ ալիք և որակյալ ինտերնետ Երևան քաղաքի Նոր Նորք, Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նորագավիթ համայնքներում, ինչպես նաև Արարատի մարզ՝ Խարբերդ, Այնթափ, Մարմարաշեն, Նոր Կյուրի, Ջրահովիտ, Մրգավետ,Արևաբույր գյուղերում և Կոտայքի մարզ՝ Առինջ, Ջրվեժ, Ձորաղբյուր, Բալահովիտ, Նոր Գյուղ, Կոտայք գյուղերում ու Աբովյան քաղաքում: «Family Network»-ը մատակարարում է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ և' բազմաբնակելի շենքերում, և' սեփական տներում: