Երեւանի ավագանու կազմ անցած քաղաքական ուժերից՝ «Իմ քայլը» դաշինքը ամենաշատ կողմ քվեն ստացել է Մալաթիա–Սեբաստիայում՝ 86,2 տոկոս, ամենաքիչը՝ Նուբարաշենում՝ 71,5 տոկոս։ Կենտրոն վարչական շրջանում «Իմ քայլը» հավաքել է 75,5 տոկոս ձայն։

Բավական բարձր քվեներ «Իմ քայլը» ստացել է Էրեբունիում՝ 84,6, Աջափնյակում՝ 82,8,  Դավթաշենում՝ 82,3 տոկոս։

ԲՀԿ–ն ամենաշատ ձայնը ստացել է Նուբարաշենում՝ 23 տոկոս, ամենաքիչը՝ Մալաթիա–Սեբաստիայում 4,8 տոկոս։ Կենտրոնում կուսակցությունը ստացել է 7,9 տոկոս։

ԲՀԿ–ն բարձր ցուցանիշ է արձանագրել Նորք–Մարաշում՝ 10 տոկոս, Աջափնյակում՝ 7,4, Արաբկիրում՝ 7,3։

«Լույս» դաշինքը ամենաշատ կողմ քվե ստացել է Կենտրոնում՝ 6,9 տոկոս, ամենաքիչը՝ Նուբարաշենում 1,9 տոկոս։

Բավական շատ ձայներ «Լույսը» ստացել է Արաբկիրում՝ 6,8, Ավանում՝ 6,0 տոկոս։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններում նախնական տվյալներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է 81,06 տոկոս, ԲՀԿ-ն՝ 6,95 տոկոս, «Լույս» դաշինքը՝ 4,99 տոկոս: