ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է որեւէ մեկի քաղաքական շահերի համար փաստերը խեղաթյուրելու փորձերին լրագրողների դիմադրության կարեւորության մասին։ Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 73-րդ նստաշրջանի շրջանակներում Ռուսական լրատվամիջոցների համաշխարհային XX համագումարին իր ողջույնի խոսքում Պուտինն ասել է,թե վստահ է, որ համագումարի մասնակիցների նախաձեռնությունը կնպաստի աշխարհում ռուսալեզու ԶԼՄ-ների դիրքերի ամրապնդմանը։

«Ներկա միջազգային իրավիճակում կարեւոր է հասարակական դիրքորոշում դրսեւորելը, լրագրողական էթիկայի սկզբունքներին հետեւելը»,- նշել է ՌԴ նախագահը։