Apple-ը հայտարարել է, որ ավարտել է երաժշտությունը ճանաչող Shazam ծրագրի գնումը եւ նշել է, որ ծրագիրը շուտով գովազդից ազատ կլինի՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Apple-ը եւ Shazam-ը վաղեմի ընդհանուր պատմություն ունեն։ Shazam-ը առաջիններից մեկն էր, որ դարձավ երաժշտասերների նախընտրելի ծրագիրն ամբողջ աշխարհում։ Մենք ուրախ ենք երաժշտության եւ նորարարությունների հանդեպ ընդհանուր սիրով միավորել մեր ընկերությունները, որպեսզի օգտատերերին երաժշտությունը բացահայտելու եւ վայելելու հնարավորություն տանք»,- ասել է Apple Music-ի պատասխանատու Օլիվեր Շուսերը։