Ռուսաստանն անթույլատրելի է համարում ՄԱԿ Գլխավոր Ասամբլեային այլ մարմինների, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի իրավասությունների փոխանցումը։ Այս մասին ասել են ՌԴ ԱԳ նախարարությունում։

«Աջակցում ենք ՄԱԿ ԳԱ-ի գործունեության օպտիմալացման տարբեր իրատեսական նախաձեռնություններին։ Նորարարությունները պետք է ռացիոնալ լինեն։ Գլխավոր Ասամբլեայի օգտին մյուս մարմինների, այդ թվում ԱԽ-ի իրավասությունների վերաբաշխման փորձերն անընդունելի են»,- նշել են նախարարությունում։