Երեւանում այսօր՝ սեպտեմբերի 24-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել: Ժամը 16:20-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 22-ամյա Արարատ Թորոսյանն իր վարած Mercedes մակնիշի 83 QQ 388 համարանիշի ավտոմեքենայով Արցախի պողոտա-Էրեբունի փողոց խաչմերուկում վրաերթի է ենթարկել անձը չպարզված 35-40 տարեկան իգական սեռի հետիոտնի:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է հիվանդանոց, այնուհետեւ դեպքի մասին տեղակացրել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Արարատ Թորոսյաննն աշխատում է «Գրանդ Քենդի» ընկերությունում: