Ամերիկյան պետությունների կազմակերպությունը (ԱՊԿ) երկուշաբթի հայտարարել է Կոլումբիայի խնդրանքով աշխատանքային խումբ ստեղծելու մասին՝ Արեւմտյան կիսագնդում վենեսուելական միգրացիոն ճգնաժամը լուծելու համար: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կոլումբիայի ԱԳՆ կայքում հրապարակված ԱՊԿ հայտարարությունը:

«Կոլումբիայի կառավարության խնդրանքին ի պատասխան՝ Վենեսուելայում միգրացիոն ճգնաժամի ազդեցությունը ճանաչել տարածաշրջանային եւ բազմակողմ մակարդակներով, ԱՊԿ Մշտական խորհրդի նիստի արդյունքներով աշխատանքային խումբ է ստեղծվել՝ վենեսուելացի միգրանտների եւ փախստականների տարածաշրջանային ճգնաժամի լուծման համար»,- ասված է կազմակերպության հայտարարությունում: