Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին են վկայում  գործարքների տվյալները, հաղորդում է RT-ն:

Նոյեմբերին մատակարարումներով Brent նավթի ֆյուչերսներն աճել են 0.33 տոկոսով՝ մինչեւ  81.47 դոլար մեկ բարելի դիմաց:

WTI նավթի նոյեմբերյան  ֆյուչերսները թանկացել են 0,25 տոկոսով եւ կազմել են 72,26 դոլար մեկ բարելի դիմաց:

2014 թվականի նոյեմբերից հետո առաջին անգամ սեպտեմբերի 24-ին Brent նավթի գինը գերազանցել է 81-ը դոլարը: