Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Կան Գյոն Խվան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփին հրավիրել է կրկին այցելել այդ երկիր: Այս մասին Twitter-ում հայտնել է  Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հիզեր Նաուերթը, հաղորդում է ՏԱՍՍ- ը:

«Հաշվի առնելով, թե որքան լավ են ընդունել Իվանկա Թրամփին այս տարվա սկզբին Կորեայի Հանրապետություն կատարած նախորդ այցի ընթացքում, ինչպես նաեւ հաշվի առնելով մեր երկրների բարեկամական եւ դաշնակցային հարաբերությունները, արտաքին գործերի նախարար Կանը հրավիրել է Իվանկա Թրամփին երկրորդ անգամ Կորեա այցելել Միացյալ Նահանգների եւ Կորեայի Հանրապետության միջեւ հարաբերություններն ամրապնդելու նպատակով: Պետդեպարտամենտը հույս ունի աջակցել այս այցը», - գրել է նա:

Փհյոնչհանում Օլիմպիական խաղերի փակման արարողությանը ԱՄՆ նախագահի դուստրը գլխավորում էր ամերիկյան նախագահական պատվիրակությունը: Փետրվարի 23-ին նա հանդիպում ունեցավ Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի հետ իր նստավայրում, եւ նախագահ Թրամփի անձնական նամակը  փոխանցեց:  Փետրվարի 9-ի խաղերի բացման արարողության ժամանակ ԱՄՆ պատվիրակությունը գլխավորում էր փոխնախագահ Մայքլ Փենսը: