«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը շնորհավորել է ՀՀ վարչապետ Փաշինյանին՝ Երեւանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի առթիվ.

Հայտարարությունում ասվում է.

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության քաղխորհուրդը 23.09.2018թ-ի կայացած Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների կապակցությամբ`

Շնորհավորում է երեւանցիներին` դրսեւորած ազատ կամաարտահայտության կապակցությամբ,

ՀՀ Վարչապետին` ընտրություններում, իր ղեկավարած քաղաքական ուժի հաստատուն հաղթանակի կապակցությամբ:

Ինչպես նաեւ շնորհակալություն է հայտնում ԺՈՒԿ ընտրողներին` ցուցաբերած վստահության համար,

իշխանություններին`ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու քաղաքական կամքի դրսեւորման համար,

ԶԼՄ-ներին նախընտրական գործընթացն անաչառ, անկողմնակալ ու ամբողջական լուսաբանելու համար:

Համոզված ենք, որ նշված ընտրական գործընթացը Հայաստանի Հանրապետությունում սկիզբ դրեց իրական ժողովրդավարության կերտմանը, եւ արձանագրեց ամբողջ հայության հաղթանակը:

Բարի երթ մեզ բոլորիս»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններում նախնական տվյալներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է 81,06 տոկոս, ԲՀԿ-ն՝ 6,95 տոկոս, «Լույս» դաշինքը՝ 4,99 տոկոս:

Նշենք, որ այս տվյալների համաձայն, Երեւանի ավագանու 65 տեղերից 57-ը բաժին կհասնի «Իմ քայլը» դաշինքին, 5 տեղ կստանա ԲՀԿ-ն եւ 3 տեղ՝ «Լույս» դաշինքը: Մյուս ուժերը ավագանիում ներկայացված չեն լինի: Ընտրություններին մասնակցում էր նաեւ «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը, որը ստացել է ձայների 0,22 տոկոսը: