«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները կլինեն վերջինը, որոնք կպահանջեն անձնապես իր մասնակցությունը։ Այս մասին նա հայտնեց այսօր՝ սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը։  «Առաջիկա համապետական ընտրությունները, հավանաբար, լինեն վերջինը, որոնք կպահանջեն անձնապես իմ մասնակցությունը, որովհետեւ նոր Հայաստանի նոր սերունդը նոր ձեւաչափերի ու լուծումների կարիք կունենա»,–նշեց նա։

Րաֆֆի Հովհաննիսյանը շեշտեց՝ այսպես թե այնպես «Ժառանգություն»–ը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, սակայն նկատեց՝ «Ժառանգությունը» չի խորշում սերնդափոխությունից, իսկ «Երեւանի ավագանու ընտրությունների փորձը դարբնոց էր, որը բերեց նոր մասնագետների, որոնց թիմային աշխատանքից կարելի է ակնկալել, որ կծնվի նոր «Ժառանգություն» նոր դեմքերով»։