Հայաստանի ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանը կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

NEWS.am-ի հետ զրույցում Լեւոն Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը հարցաքննության համար Հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել:

«Լեւոն Երանոսյանը ազատ է արձակվել չհեռանալու ստորագրությամբ: Նա  կասկածվում է 309-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով` պաշտոնեական լիազորությունների չարաշահում», - ասաց փաստաբանը: Նա նշեց, որ խոսքը այս տարվա ապրիլի 16-ին եւ 22-ին Բաղրամյան եւ Արցախի պողոտաների իրադարձությունների մասին է համապատասխանաբար: «Գործը վերաբերում է ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների ժամանակ հատուկ միջոցների օգտագործմանը», - բացատրեց փաստաբանը: