«Նելեգալ 2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության ԱՎՎ Արմավիրի անձնագրային բաժանմունքի աշխատակիցների եւ Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 24-ին, ժամը 16.30-ին, անձնագրային բաժանմունքից բաժին բերման է ենթարկվել 45-ամյա Հովհաննես Խ.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2002թ. հոկտեմբերի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 362 հոդվածի (դասալքությունը) 1-ին մասի մեղադրանքով: