ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը շրջանառության մեջ է դրել ՀՀ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» եւ «Հավաքների ազատության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգելի՛ բարեկամներ,

այսօր պաշտոնական փաստաթղթաշրջանառության մեջ եմ դրել ՀՀ «ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» եւ «ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը:

Այս նախագծերը նախատեսում են.

1. ՀՀ օրենքով ապահովել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունը: Հիշեցնեմ, որ գործող օրենքով Վեհափառի անվտանգության խնդիրը թողնված է վարչապետի հայեցողությանը:

2. Արգելել հավաքները կրոնական կազմակերպություններին սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում, եթե չկա այդ կազմակերպությունների համաձայնությունը»: