Էներգակիրների համաշխարհային պահանջարկը 2040 թվականին կաճի 33 տոկոսով, հայտարարել է ՕՊԵԿ գլխավոր քարտուղար Մուհամմեդ Բարկինդոն:

Նա նման կանխատեսմամբ է հանդես եկել միջոցառմանը, որը կազմակաերպել էր իսպանական Cepsa նավթային ընկերությունը, հայտնում է Reuters-ը:

Տեսանելի ապագայում նավթը կշարունակի լինել հիմնական էներգակիրը, շեշտել է Բարկինդոն: