Արցախի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է ճանաչված մշակութային գործիչներ Մարտին Վարդազարյանին, Երվանդ Երզնկյանին, Լեւոն Մալխասյանին եւ Աշոտ Առաքելյանին:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են Արցախում մշակութային կյանքի զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր:

Նախագահը պահանջված եւ օգտակար է համարել նման հանդիպումները՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս բազմակողմանի եւ խոր պատկերացում կազմել մշակույթի ոլորտում տարբեր խնդիրների ու դրանց լուծման ուղիների վերաբերյալ:

Բակո Սահակյանը կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանին հանձնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Վաչագան Բարեպաշտ» մեդալ, իսկ արվեստագետ Աշոտ Առաքելյանին՝ վաստակավոր նկարչի պատվավոր կոչման վկայական՝ բարձր գնահատելով նրանց ներդրումն Արցախում մշակույթի զարգացման գործում: