ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 25-ին, կազմել է 481.66 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.61 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 566.62 դրամ (նվազել է 1.02 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 633.53 դրամ (աճել է 0.74 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.32 դրամ (աճել է 0.01 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 221.68 դրամ, ոսկի՝ 18,625.46 դրամ, պլատին՝ 12,853.15  դրամ: