Սեպտեմբերի 24-ին Կիեւում անցկացվեց Արեւելյան գործընկերության տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնֆերանսի (CORLEAP) լիագումար նիստը:

CORLEAP լիագումար նիստի ընթացքում համանախագահ ընտրվեց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:

Հայաստանի համայնքների միությունից հայտնում են, որ Եվրոպական միության ռեգիոնների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մարկու Մարկուլան, շնորհավորելով Էմին Երիցյանին, նշեց, որ պարոն Երիցյանն արդեն ունի համանախագահության փորձառություն եւ կարծում է, որ CORLEAP-ի գործունեությունը առաջիկա մեկ տարվա ընթացքում կլինի արդյունավետ:

CORLEAP լիագումար նիստի օրակարգային հարցերից էին համայնքային համագործակցությունը, տեղական մակարդակում տնտեսական զագացումը, երիտասարդ քաղաքացիների ներգրավվածությունը, ԵՄ-ի ֆինանսական աջակցությունը անդամ երկրներին եւ այլ թեմաներ: