ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը դեռեւս չի ծրագրում հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, սակայն չի բացառում ապագայում նման հնարավորությունը։ Թրամփը Ռոուհանիին անվանել է «հիանալի մարդ» եւ չի բացառել նրա հետ հանդիպումը

Նախօրեին Ռոուհանին հայտարարել էր, որ բանակցությունների համար Թրամփը պետք է վերադառնա Իրանի հետ միջուկային գործարքին, որից ԱՄՆ-ը դուրս էր եկել։

«Ես չեմ ծրագրում հանդիպել նախագահ Հասան Ռոուհանիի հետ։ Գուցե երբեւէ՝ ապագայում։ Համոզված եմ՝ նա, անկասկած, հիանալի մարդ է»,- իր թվիթերյան էջում գրել է Թրամփը։