Թեհրանն ամերիկյան կողմին Թրամփի հետ հանդիպման մասին հարցում չի ուղարկել։ Այս մասին Reuters-ին տեղեկացրել է ՄԱԿ ԳԱ 73–րդ նստաշրջանում Իրանի պատվիրակության պաշտոնական ներկայացուցիչ Ալիրեզա Միրյուսեֆին։

Ավելի վաղ Թրամփն իր թվիթերյան էջում գրել էր, թե ինքը չի ծրագրում հանդիպել Ռոուհանիի հետ, սակայն չի բացառում նման հանդիպման հնարավորությունը։