Հայաստանը շահագրգռված է Հյուսիսային Կովկասում լոգիստիկ կենտրոնների ստեղծմամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

 «Հյուսիսային Կովկասը մեզ համար առանձնահատուկ տեղ է զբաղեցում, քանի որ դրա միջով է անցնում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ամբողջ տրանսպորտային հաղորդակցությունները: Մենք ծրագրում ենք մի քանի նախագծեր: Մասնավորապես, ես արդեն այցելել եմ Կովկասի մի քանի տարածաշրջան մի քանի լոգիստիկ կենտրոն ստեղծելու նպատակով», - Կովկասի նախարարությունում կայացած շնորհանդեսից հետո ճեպազրույցում ասել է դեսպանը:

Նրա խոսքով, ներկայումս մշակվում է Ռուսաստանի տարածքում երկու նման կենտրոններ ստեղծելու նախագիծ, ուր Հայաստանից ապրանքներ կմատակարարվեն, ապա Ռուսաստանի շրջաններ կբաշխվեն: Այստեղ ապրանքները մեքենաներից երկաթուղի կփոխադրվեն: