Անկարայի նախկին քաղաքապետ Մելիհ Գյոքչեքի կողմից քաղաքի այգիներից մեկում տեղադրված դինոզավրերի արձաններից  2–ը տեղափոխվել են Տրապիզոնի տեխնիկական համալսարան։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Անկարայի նախկին քաղաքապետ Մելիհ Գյոքչեքի հրաժարականից հետո նոր քաղաքապետը քաղաքի այգիներից մեկում տեղադրված դինոզավրերին հանել էր եւ տեղափոխել քաղաքապետարանի պահեստ։

Սակայն դինոզավրերի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել Տրապիզոնի տեխնիկական համալսարանի ղեկավարությունը՝ դրանցից 2–ին տեղափոխելով իրենց համալսարանի տարածք։