Կիբեռհանցագործությունների պատճառած ամենամյա վնասն աշխարհին կազմում է 1,5 տրլն դոլար։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ ելույթ ունենալով ՄԱԿ ԳԱ 73-րդ նստաշրջանի համաքաղաքական քննարկումների ժամանակ՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նա նաեւ նշել է, որ «կիբեռհարթակի չարակամ գործողությունները, ինչպիսիք են ապատեղեկատվության քարոզարշավները, բեւեռացնում են հասարակությունը եւ նվազեցնում են պետությունների միջեւ վստահությունը»։

Նշենք, որ նստաշրջանի ընթացքում համաքաղաքական քննարկումները կանցկացվեն սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը։