Անչափահասների հանդեպ ոտնձգություններ կատարած հոգեւորականները պետք է համապատասխան պատիժ կրեն։ Այս մասին սեպտեմբերի 25-ին հայտարարել է Գերմանական կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովի նախագահ, Մյունխենի արքեպիսկոպոս Ռայնխարդ Մարքսը՝ տեղեկացնում է DW-ն։

Այս կերպ նա մեկնաբանել է Ֆուլդում հրապարակված հետազոտության արդյունքները, ըստ որոնց կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչների կողմից սեռական բռնություններ են կատարվել։

Եկեղեցական ակտերի համաձայն՝ 1946-2014թթ ոտնձգությունների մեջ մեղադրվում են եկեղեցու 1670 սպասավորներ, որոնց զոհն են դարձել 3677 երեխաներ եւ դեռահասներ։

«Ես ամաչում եմ, որ վստահությունը չարաշահվել է․․․Մենք զոհերին չէինք լսում։ Սա չի կարելի անհետեւանք թողնել։ Շատերն այլեւս մեզ չեն հավատում, եւ ես դա հասկանում եմ»,- նշել է կարդինալ Մարքսը։