Աշխարհը հասել է  «առանցքային կետի» համաշխարհային տաքացման հարցում եւ վտանգում է բախվել կլիմայի փոփոխության, եթե առաջնորդները չգործեն առաջիկա 2 տարվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ ելույթով հանդես գալով ՄԱԿ ԳԱ նիստին, փոխանցում է AP–ն։

Նա նշել է, որ առաջնորդները բավարար պայքար չեն մղում «անմիջական էքզիստենցիալ սպառնալիքի» դեմ, որն ավելի արագ է մոտենում, քան մարդիկ նրա դեմ փորձում են պայքարել։

Նա հիշեցրել է, որ այս տարի առաջին անգամ հալվել է Գրենլանդիայի հյուսիսում սառույցը եւ ապահովել կլիմայի փոփոխության մասին միջազգային փարիզյան համաձայնագրի կատարումը։