Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները չպետք է համեմատել անցյալ տարվա ընտրությունների հետ, քանի որ հետհեղափոխական էյֆորիան պահանջում էր ընտրողների ավելի շատ մասնակցություն: Այս մասին սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով, ընտրությունների արդյունքները, ի թիվս այլ բաների, պայմանավորված են այն հանգամանքով, որ քաղաքական ուժերից մեկը հեղափոխական գաղափար էր ներկայացրել, իսկ մնացածը պարզապես արձանագրել  գոյություն ունեցող խնդիրները եւ առաջարկել դրանց լուծման ուղիները:

 «Տպավորություն էր ստեղծվել, որ քաղաքական ուժերից մեկը կյանքի գաղափար է առաջարկել, իսկ մնացածը, գոյություն ունեցող խնդիրները լուծելու ուղիներ՝ այդպիսով գաղափարի եւ խնդիրների բախում ստեղծելով, մինչդեռ գաղափարն արդեն ենթադրում է խնդիրների առկայություն», - բացատրեց քաղաքագետը:

Փորձագետը նշեց, որ «Իմ քայլի» օգտին քվեարկած քաղաքացիներն, ըստ էության, իրենց ձայնը տվել են գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին: