Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ չի ծրագրում հանդիպել ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ՝ տեղեկացնում է Tasnim-ը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ը միայն սպառնալիքներ եւ պատժամիջոցներ է օգտագործել իր երկրի դեմ։ «Այդպիսի հանդիպման ծրագիր չկա»,- NBC News-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Ռոհանին՝ հավելելով, որ բանակցությունների համար համապատասխան պայմաններ չկան։

Ռոհանին հիշեցրել է, որ ԱՄՆ-ը թշնամական դիրքորոշում է որդեգրել Իրանի հանդեպ, եւ հրաժարվել է դիվանագիտական հարաբերություններից այն բանից հետո, երբ միակողմանիորեն դուրս է եկել իրանական միջուկային համաձայնագրից։