ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե չի հանդիպի Իրանի ներկայացուցիչների հետ, քանի դեռ Թեհրանը չի փոխել իր խոսելաձեւը՝ տեղեկացնում է Reuters-ը։

Նրա խոսքերով՝ իրանցիները, փոխվելուց բացի, ուրիշ ելք չունեն՝ իր հետ հանդիպումից առաջ։ Այս ամենով հանդերձ, նա հույս է հայտնել, որ ապագայում ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ լավ հարաբերություններ կլինեն։

«Ես չեմ հանդիպի նրանց հետ, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց խոսելու տոնը։Դա տեղի կունենա։ Կարծում են՝ նրանք ընտրություն չունեն։ Մենք անհամբեր սպասում ենք Իրանի հետ գերազանց հարաբերությունների, բայց դա շուտով տեղի չի ունենա»,- ասել է Թրամփը։