Նոր սերնդի Face ID-ն ավելի արագ է աշխատում iPhone XS եւ XS Max հեռախոսներում, սակայն անվտանգության համակարգի թերությունները Apple-ն այդպես էլ չի շտկել: Face ID-ն չի կարողանում տարբերել երկվորյակներին, հայտնում է macdigger-ը:

Համացանցում արդեն հայտնվել է առաջին վիդեոն, որտեղ երկվորյակները ստուգում են համակարգի կայունությունը: