Հատուկ քննչական ծառյությունը մեղադրանք է առջադրել ՀՀ ոստիկանության Ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանին՝  Քրեական օրենսգրքի  309 հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով: NEWS.am-ի հետ զրույցում այդ մասին ասաց Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը։

Նա նաեւ տեղեկացրեց, որ Երանոսյանին ներկայացվել է որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշումը։ Վերջինս ծանոթացել է մեղադրանքին, բայց հրաժարվել  ցուցմունք տալուց:

Լեւոն Երանոսյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել է, որ Հայաստանի ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանը կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

Փաստաբան Տիգրան Սաֆարյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը հարցաքննության համար Հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել:

«Լեւոն Երանոսյանը ազատ է արձակվել չհեռանալու ստորագրությամբ: Նա  կասկածվում է 309-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով` պաշտոնեական լիազորությունների չարաշահում», - ասաց փաստաբանը: Նա նշեց, որ խոսքը այս տարվա ապրիլի 16-ին եւ 22-ին Բաղրամյան եւ Արցախի պողոտաների իրադարձությունների մասին է համապատասխանաբար: «Գործը վերաբերում է ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների ժամանակ հատուկ միջոցների օգտագործմանը», - բացատրեց փաստաբանը: