«Աէրոֆլոտ» ընկերությունն իր «սեւ ցուցակում» ներառել է այն ուղեւորների անունները, ովքեր երբեւէ աղմուկ են բարձրացրել կամ իրենց լավ չեն պահել ինքնաթիռում՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Ավիաընկերության գլխավոր տնօրեն Վիտալի Սավելեւն ասել է, որ ցուցակում առայժմ երեք անուն կա․ երկուսը Մոսկվա-Ալմաթի, մեկը Մոսկվա-Ուֆա չվերթներից։ Նրանց մեկ տարի կարգելվի թռչել «Աէրոֆլոտի» չվերթներով։

Քննարկվում է ցուցակում եւս չորս ուղեւորներիի ընդգրկման հարցը։

Քանի որ ավիափոխադրողները նման ցուցակները միավորելու իրավունք չունեն, նշված ուղեւորները կարող են օգտվել այլ ընկերությունների ծառայություններից։