Եգիպտոս կատարած պաշտոնական այցի շրջանակում այսօր՝ սեպտեմբերի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարության պատվիրակությանն ընդունել է Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին: Այս մասին տեղեկանում ենք նախարարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-եգիպտական հարաբերություններին, Եգիպտոսի մշակութային և սոցիալ-տնտեսական կյանքում տեղի հայ համայնքի ունեցած դերակատարությանը:

Մխիթար Հայրապետյանը ՀՀ կառավարության անունից գնահատանքի խոսք է փոխանցել Եգիպտոսի ժողովրդին և պետությանը, որը Հայոց ցեղասպանության տարիներին հազարավոր հայերի փրկություն և ապաստան է տվել:

Հանդիպման ավարտին երկուստեք կարևորվել է նաև երկու երկրների՝ սփյուռքի հետ աշխատանքները կարգավորող պատասխանատու գերատեսչությունների միջև համագործակցության խորացումը: