«Dasaran.am» կրթական հարթակը պաշտպանության նախարարության հետ համատեղ պատրաստվում է առաջիկայում հանդես գալ նոր նախաձեռնությամբ։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից։

«Dasaran.am»-ի պատասխանատուները այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ՀՀ պաշտպանության նախարարին, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին ներկայացրել են ծրագիրը, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել զորակոչը և ամրապնդել զինծառայողների ծնողների հետադարձ կապը ՊՆ հետ:

Դավիթ Տոնոյանը դրական է համարել նախաձեռնությունը և հանձնարարել ձևավորել աշխատանքային խումբ, մշակել գործողությունների անհրաժեշտ փաթեթ՝ ծրագիրն իրականացնելու համար։