Երեւանի ավագանու մեր ցուցակում կան մարդիկ, որոնք որեւէ կուսակցության անդամ չեն. ակտիվիստներ են, հանրային գործիչներ են, լավ մասնագետներ են։ Կարծում եմ, խորհրդարանական ցուցակը նույնպես պետք է ձեւավորվի այդ տրամաբանությամբ։ Այս մասին NEWS.am–ի հետ հարցազրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար, ՔՊ անդամ Լենա Նազարյանը՝ պատասխանելով արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Ելք» ձեւաչափի պահպանման մասին հարցին։

Դիտարկմանը՝ կարելի՞ է եզրակացնել, որ ՔՊ–ն հակված է միայնակ գնալու արտահերթ խորհրդարանական ընտրությունների, պարզապես ցուցակում ընդգրկելով տարբեր անհատների, Լենա Նազարյանը պատասխանեց. «Այո, ես կարծում եմ, որ մենք ավելի հակված ենք առանձին գնալ ընտրությունների, որովհետեւ նախ՝ հետաքրքրությունը մեր կուսակցության հանդեպ մեծ է, մարդիկ իրենք են գալիս եւ ցանկություն հայտնում մասնակցելու կուսակցության զարգացմանը, այնպես որ մենք, հաստատ, ընտրություն կունենանք»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։