Նյու Յորքում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ Twitter-ի էջից:

Նշենք, որ Զոհրաբ Մնացականյանն ԱՄՆ է մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանին:

Սեպտեմբերի 26-ին էլ նախատեսվում է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: