Չարժե վիրավորել մեր քաղաքապետին, մեր քաղաքապետը ստացել է ընտրությանը մասնակցողների 81 տոկոսը, քաղաքապետն է ստացել եւ ինքը դա պետք է տնօրինի։ Այս մասին NEWS.am–ի հետ հարցազրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը։

Դիտարկմանը՝ այսինքն նա մտածում է, որ դա ոչ թե Նիկոլ Փաշինյանի վստահության քվեն է, այլ քաղաքապետի՞, Մինասյանը պատասխանեց. «Ոչ, մեր քաղաքապետն է ստացել այդ ձայները եւ այդ ձայների ուժով պետք է կառավարի մեր քաղաքը»։

Խորհրդարանի լուծարման հնարավորություն մասին հարցին ՀՀԿ պատգամավորը պատասխանեց, որ դա պետք է քննարկումների արդյունք լինի. «Սահմանադրությունը նախատեսում է մեխանիզմներ, եթե քննարկումները կբերեն դրան, ուրեմն այո, եթե ոչ, ուրեմն՝ ոչ»։

Գագիկ Մինասյանը վստահեցրեց, որ քննարկումները կպարզաբանեն նաեւ ՀՀԿ–ի՝ հնարավոր վարչապետի թեկնածու առաջադրել–չառաջադրելու հարցը։

Հակառակ դեպքում նորից հանրային ճնշումներ սկսվելու մտավախությանը, Գագիկ Մինասյանը հակադարձեց. «Դա մեր պետության վարկի համար ամենավատ հետեւանքը կարող է ունենալ»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։