Հայաստանի համար, բացի Եվրասիական տնտեսական արտադրողական կարողությունները, ես նկատի ունեմ Ռուսաստան, Ղազախստան, ցորենի ներկրման այլ հնարավորություններ Հայաստանը չունի։ Մեր հարեւաններից Իրանը՝ ինքը ցորեն ներկրող է, ունի այդպիսի առավելություն Թուրքիան, բայց չեմ կարծում, թե այդ շուկան մեզ համար կարող էր լինել մատչելի։ Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը։

Նա հիշեցրեց, որ 1992 թվականին, երբ Հայաստանի համար Աբխազական երկաթգիծը վերջնականապես փակվեց, ինքը, որպես վարչապետ, Թուրքիայից 100 հազար տոննա հաց ներկրեց, բայց այժմ դա հնարավոր չէ։

Խոսրով Հարությունյանի համար զարմանալի է, որ ՀՀ իշխանությունների համար անակնկալ էր վրացական իշխանությունների՝ հացահատիկի տեղափոխման սահմանափակումների մասին որոշումը, քանի որ մինչ այդ ՀՀ վարչապետը, դրանից առաջ՝ ՀՀ նախագահը այցելել էին Վրաստան. «Ենթադրում եմ, որ սա պետք է դառնար երկու երկրների ամենօրյա շփումների առարկան»։

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը առաջարկում է դիվերսիֆիկացնել ցորենի ներկրման շուկաները. «Ես որքան հասկանում եմ, երկաթգծով կարելի է, լավագույն դեպքում, հուսալ Ուկրաինայի հնարավորությունների վրա, արդյո՞ք մենք ունենք ձեւավորված կայուն կապեր՝ ներկրումները ապահովելու համար, կդժվարանամ մեկնաբանել, որովհետեւ Ուկրաինա նշանակում է լաստանավով դեպի Փոթի, այնուհետեւ երկաթգծով՝ Հայաստան։ Կարո՞ղ է աշխատել, իհարկե, երկարաժոմկետ հատվածում, միգուցե, բայց այս կարճաժամկետ հատվածում լուծումներ են պետք»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։