Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին նախ մասնակցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի անունից` ի պատիվ հյուրընկալվող պատվիրակությունների ղեկավարների կազմակերպված ընդունելությանը: Այնուհետեւ վարչապետը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

ՄԱԿ-ի կենտրոնակայանում սպասվում են վարչապետի մի շարք երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների ու կազմակերպությունների ղեկավարների հետ: Ավելի ուշ սպասվում է վարչապետ Փաշինյանի ելույթը Գլխավոր ասամբլեայում: